Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չօգտագործվող տրանսպորտային միջոցները կամրացվեն ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվարի 30-ի  թիվ 92-Ա որոշման  համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների չօգտագործվող տրանսպորտային միջոցները ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Որոշման հավելվածի ցանկում ներառված մի շարք տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  Որոշման հավելվածում ներառված մի շարք տրանսպորտային միջոցների նույնացման համարանիշը (VIN) սխալ է նշված, որի պատճառով այդ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները Որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետում չեն իրականացվել, հետևապես այդ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է Որոշման հավելվածի ցանկում կատարել փոփոխություն,  լրացնել ճշգրտված նույնացման համարանիշները (VIN) և Որոշման 2-րդ կետով սահմանված՝ գույքի հանձնման-ընդունման ժամկետը ենթարկել փոփոխության։