Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում երիտասարդ
A A
Պաշտոնական

Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքից ողերի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ՀԱԷԿ-ի տարածքում աշխատանքի ժամանակ 4 մետր բարձրությունից վայր ընկնելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Բ․-ն է, «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակից։ Նա հուլիսի 29-ին բարձրացել է ալյումինե աստիճանի վրա, այդ ժամանակ կորցնելով հավասարակշռությունը` մոտ 3 մետր բարձրությունից մեջքի վրա վայր է ընկել գետնին՝ ստանալով ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։