A
A
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։
Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին ներդրումային ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականության վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։