Բացել լրահոսը Փակել լրահոսը
528047408_1137296671757017_3274676632879349896_n
A A
Պաշտոնական

Մահացածն ու վիրավորներից 3-ը ՊՆ ծառայողներ են

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր
 
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։
 
Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։
 
«Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
 
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։
 
Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ-ն։
 
Իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝  մահացածն ու վիրավորներից 3-ը ՊՆ ծառայողներ են