Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC07790_0
A A
Պաշտոնական

Հայաստանն ու Վրաստանը զարգացնում են խաղողի այգիների թվային քարտեզագրումը

ՊԳԿ Հայաստանի և Վրաստանի գրասենյակները համատեղ նախաձեռնեցին ուսումնահետազոտական այց՝ ուղղված Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացմանն աջակցող հիմնական շահառուների կարողությունների զարգացմանը։
 
🍷 «Թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության արժեքային շղթաների և գյուղական զարգացման աջակցության համար» նախագծի շրջանակներում կազմակերպված այս ուսումնահետազոտական այցը կենտրոնացած էր Հայաստանի համար երկու հիմնական առաջնահերթությունների վրա՝ հավաստագրված խաղողի տնկարանների ստեղծում և խաղողի այգիների գրանցամատյանի համակարգի արդյունավետ ներդրում, որն իրենից ներկայացնում է խաղողի այգիների վերահսկողության, հավաստագրման և պլանավորման բարելավման համար նախատեսված ազգային թվային հարթակ։
 
💡 Թբիլիսիում և խաղողագործության կենտրոն համարվող Կախեթիի շրջանում կազմակերպված ուսումնահետազոտական այցին հայկական պատվիրակությունը մասնակցում էր ոլորտի մասնագետների և պետական պաշտոնյաների բազմաբնույթ կազմով:
 
Մասնակիցների թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն-ի բուսաբուծության և ագրովերամշակման վարչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ավագ մասնագետներ, ինչպես նաև ՊԳԿ-ի ավագ տնտեսագետը:
Ավելին՝ https://bit.ly/4lYQivw