A
A
Հայ սերժանտները Կանզասում մասնակցել են «Փյունիկ» ծրագրին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ դեսպանատան ՖԲ էջից տեղեկացնում են․
ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում էին՝ մասնակցելու սերժանտական վերապարտաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին Կանզասի ազգային գվարդիայի հետ։
Հուլիսի 14-ից 25-ը ՀՀ ԶՈՒ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։
Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը։