Բացել լրահոսը Փակել լրահոսը
էլեկտրագնացք Երևան-Գյումրի
A A
Պաշտոնական

Երկաթուղայինի օրը 5206 ուղևոր օգտվել է էլեկտրագնացքներով անվճար երթևեկությունից

Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկության հնարավորությունից օգտվել է 5206 ուղևոր։

Ամենապահանջված երթուղիները եղել են Երևանից Գյումրի և Սևանա լճի ուղղությամբ․ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեկնել է ավելի քան 3 000 ուղևոր, իսկ Սևանի լողափեր՝ 1 500 մարդ։

Ըստ ավանդույթի՝ ՀԿԵ-ն ամեն տարի իր մասնագիտական տոնի օրը կազմակերպում է անվճար երթևեկության ակցիա քաղաքային էլեկտրագնացքներում։ Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում, բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։