Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դատախազություն
A A
Պաշտոնական

Դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

· Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն.

· 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.

· ավելի քանի 415 միլիոն դրամ:

 

 

Հանրային կապերի բաժին