Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լարս
A A
Պաշտոնական

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ վրաց-ռուսական ցամաքային սահմանի տարածքում տեղի է ունեցել սողանք. Դարիալի անցակետում հայտարարվել է տարհանում։ Կազբեգի անցակետի աշխատանքը նույնպես ժամանակավորապես դադարեցվել է։