Բացել լրահոսը Փակել լրահոսը
525574282_1070242741916036_4016131020100356686_n
A A
Պաշտոնական

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող, հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
 
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտված առաջնությունում՝ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:
 
Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը: