Բացել լրահոսը Փակել լրահոսը
505956064_1179791424182974_4636200824009201559_n
A A
Պաշտոնական

«Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ անձնական տվյալները կորզելու նպատակով». «Հայփոստ»

«Հայփոստ»-ն զգուշացնում է. 

Հարգելի քաղաքացիներ 📣
Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով⚠️
‼️Պաշտոնապես հայտնում ենք, որ Հայփոստն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:
Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով‼️
Հավելենք, որ Հայփոստի հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:
Հայփոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից.
☑️ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am
☑️Ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl
☎️ (𝟎𝟏𝟎) 𝟓𝟏𝟒-𝟓𝟏𝟒