Բացել լրահոսը Փակել լրահոսը
300725 (1)
A A
Պաշտոնական

ԱԻՆ նախկին պաշտոնյայից պահանջվում է գույքի բռնագանձում՝ շուրջ 200 մլն դրամի չափով

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.

Ø 2 տրանսպորտային միջոց.

Ø 124 միլիոն 570 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

Ø 79 միլիոն 540 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։