Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (6)
A A
Պաշտոնական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված

Հուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։