Բացել լրահոսը Փակել լրահոսը
arca
A A
Պաշտոնական

«ԱրՔա» համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է


 

Տեղեկացնում ենք, որ ժամը 15:25-ից սկսած «ԱրՔա» համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ Այս մասին հայտնում են համակարգի մամուլի ծառայությունից։
 
«Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար, և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- Arca հայտնում են համակարգից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Նշվում էր, որ ծառայությունն անհասանելի է դարձել համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով։