A
A
Ավելացել է արգելված իրերի հայտնաբերման դեպքերի թիվը քրեակատարողական հիմնարկներում
Աջակցիր «Ա1+»-ին2025թ․ առաջին կիսամյակի վիճակագրական ցուցանիշներ
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:
Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը.
· Բջջային հեռախոսներ՝ 853 (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 772)
· Ինքնաշեն ոգելից խմիչք՝ 788.45 լիտր (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 611 լիտր)
· Դեղահաբեր՝ 184.5 հատ (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 94 հատ)