A
A
«Տեխնիկական խոտանի հետևանք է». Գյումրու քաղաքապետարանը պարզաբանել է շատրվաններից հնչող «Доля воровская» երգը
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «Доля воровская» երգի հետ։
Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։
Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։
Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։
Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին տարածվել, համաձայն որոնց՝ Գյումրիի շատրվանների հետ միացված է «Доля воровская» երգը։