A
A
Փաշինյանը արձակուրդ է գնում
Աջակցիր «Ա1+»-ինԱյս անգամ ՀՀ վարչապետի արձակուրդը կտևի 15 աշխատանքային օր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում», հայտնում են կառավարությունից։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նոր էր վերադարձել արձակուրդից։
Հուլիսի 18–23–ը նա արձակուրդում էր, որն անցկացրել էր Հայաստանում։