A
A
Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Այս տարվա ընթացքում սա սահմանապահ զորքերում մահվան արդեն երկրորդ դեպքն է: