A
A
Arca. Խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:
12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։
Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը։
Խնդրում ենք հետևել մեր էջերին՝ հավելյալ թարմացումների և համակարգի վերագործարկման տեղեկության համար։
Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և վստահության համար։
Arca թիմ