Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-07-23_09-16-35
A A
Պաշտոնական

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային  պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: 
 
🔹 Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: 
 
🔹 Ընթացքում են ֆինանսավորման համար հանրային ներդրումային ծրագրի մշակումն ու մի շարք այլ գործընթացներ: