A
A
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
Աջակցիր «Ա1+»-ինՀԾԿՀ նախագահն ընդունել է որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին, այդ մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Նշվում է նաև, որ ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։