Բացել լրահոսը Փակել լրահոսը
33
A A
Պաշտոնական

Քաղաքացին ցանկացել է ցած նետվել Գյումրիի Պ․ Սևակի փողոցի շենքերից մեկի տանիքից

Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Պ Սևակի փողոցի շենքերից մեկի տանիքից անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին: