Բացել լրահոսը Փակել լրահոսը
16144_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին:

Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին:

Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներքո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և ենթակառուցվածքների արդիականացման հեռանկարների շուրջ: