Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ1
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը մտահոգված է ՔԿՀ-ներում ինքնասպանությունների և մահերի աճով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգություն է հայտնել քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան, ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի աճի կապակցությամբ՝ կրկին ընդգծելով դրանց կանխման ուղղությամբ համակարգային արձագանքի անհրաժեշտությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ ևս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են խորքային խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության խախտումներ ունեցող անձանց համապատասխան բժշկական օգնության ապահովման հետ։

Պաշտպանն արձանագրել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, առողջության պահպանման և կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը:

Պաշտպանը հիշեցրել է, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի հետ կապված խնդիրներին պարբերաբար անդրադարձ է կատարել թե՛ իր տարեկան զեկույցներում, թե՛ իրավասու կառույցների հետ քննարկումներում և հրապարակային ուղերձներում։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու մարմինների հետ քննարկումների և հրապարակային հայտարարությունների շրջանակում:

Պաշտպանը նորից ընդգծել է, որ ազատազրկված այն անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ, պետք է ստանան անհրաժեշտ հոգեբուժական օգնություն, նաև գտնվեն վերահսկողության ներքո։

«Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրել է է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:

Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան, ինքնասպանության և ինքնավնասման յուրաքանչյուր դեպք Պաշտպանի ուշադրության կենտրոնում է, և բոլոր դեպքերի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ են պահանջվում պատկան մարմիններից։

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Ա.Ս-ն պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։

Տարեսկզբից մինչև օրս ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 16 դեպք, որից 6-ը՝ ինքնասպանության միջոցով։ Մահվան դեպքերն այս տարի կտրուկ աճ են գրանցել: Նախորդ տարվա ամբողջ ընթացքում գրանցվել էր մահվան 12 դեպք, բոլորի դեպքում արձանագրվել էր կենսաբանական մահ։