Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գործնական վարժանքներ Սյունիքում՝ անտառային հրդեհների կանխարգելման նպատակով (տեսանյութ)

Անտառային գոտիներում հրդեհների բռնկումներին արագ արձագանքելու հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 11-ը Սյունիքի մարզի փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և պարբերաբար իրականացվել են գործնական վարժանքներ, իրազեկման ու բացատրական աշխատանքներ։ 

Վարժանքներին ներգրավված էին ՆԳ նախարարության Փրկարար ծառայության, պարեկային ծառայության, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ։

Նմանօրինակ վարժանքները նպաստում են հրդեհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։