Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ (տեսանյութ)

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ

Ամռան ամիսներին մեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․

էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,

կրակայրիչ – բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,

ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) – դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,

օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ – բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,

պլաստիկ շշեր – արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,

ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ – դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։

Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։