Բացել լրահոսը Փակել լրահոսը
1752653905864
A A
Պաշտոնական

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 15-ին Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ  Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։

Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է Բուլղարիայի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը: 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով վիզաների դյուրացման համաձայնագրի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

Վահան Կոստանյանը բուլղարական կողմին է ներկայայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: