A
A
Պատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պատանի երկրաբան» ամառային դպրոցի երկրորդ օրն անցավ հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկության՝ ԶՊՄԿ-ի արտադրական տարածքում։
Պատանի երկրաբանները ծանոթացան երկրի թիվ մեկ հարկառուի աշխատանքին ու եղան մի քանի արտադրամասերում։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ու ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ 3 օր մարզում գտնվող պատանի երկրաբանները կկողմնորոշվեն մասնագիտական ընտրության հարցում։