A
A
Նշվել է, որ ՀՀ-ից ՌԴ ծաղիկներ են արտահանվել մեկօրյա ընկերությունների միջոցով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշել է, որ տարիներ շարունակ ծաղիկների զգալի մասի արտահանումը դեպի Ռուսաստան իրականացվել է մեկօրյա ընկերությունների միջոցով՝ շրջանցելով հարկային ու սանիտարական վերահսկողությունը։ Նրա խոսքով, հայկական կողմը ֆինանսապես չի տուժել, սակայն ռուսական կողմը կորուստներ է ունեցել, ինչն էլ հանգեցրել է սահմանափակումների։
Այս հարցերի շուրջ այսօր ՍԱՏՄ ղեկավարությունը հանդիպել է ջերմոցատերերի հետ, սակայն վերջիններս հանդիպման արդյունքներից դժգոհ են։ Նրանք ընդգծել են, որ մինչ շարունակվող ստուգումները՝ ծաղիկները կարող են կորցնել իրացվելիությունը։ Տնտեսվարողները նաև կարծիք են հայտնել, որ սահմանափակումները կարող են նաև քաղաքական դրդապատճառ ունենալ։