Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄՊՀ
A A
Պաշտոնական

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փորձը ներառվել է միջազգային զեկույցում՝ որպես լավագույն փորձի օրինակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը ճանաչվել է որպես լավագույն միջազգային փորձ՝ ընդգրկվելով սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային խոշորագույն ցանցերից մեկի՝ ICPEN-ի 2024 թվականի զեկույցում Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցը (ICPEN) հրապարակել է իր 2024 թվականի ամփոփ զեկույցը, որտեղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փորձը ներկայացվել է որպես լավագույն միջազգային օրինակ մի շարք ուղղություններով։

Զեկույցը ամփոփում է ICPEN-ի անդամ, գործընկեր և դիտորդ 51 մարմինների կողմից ներկայացված պատասխանները՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում 2024 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ։

ՄՊՀ այն վարույթները, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ տնտեսավարող սուբյեկտները իրացրել են ալկոհոլային խմիչքներ՝ «Շամպայն» անվանումով, չհամապատասխանելով ծագման տեղանվան պահանջներին, ընդգրկվել են «Էկոլոգիական մոլորեցնող հավաստումներ և այլ շփոթեցնող մակնշումներ» (Greenwashing and other misleading labeling) բաժնում՝ որպես ուշագրավ գործեր։

Զեկույցում անդրադարձ է արվել նաև ՄՊՀ լիազորությանը՝ որպես սպառողների հավաքական շահերի պաշտպան, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններին, որոնք ամրապնդել են այս դերը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև Հանձնաժողովի նախաձեռնությունը՝ հանրակրթական Կազմակերպության համակարգում սպառողական կրթության բաղադրիչի ներդրման ուղղությամբ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերից հանդիսանում է ICPEN կազմակերպության գործընկեր, և արդեն երկու տարի շարունակ ակտիվորեն ներգրավված է կազմակերպության աշխատանքներին։ Այս համագործակցությունը թույլ է տալիս ամրապնդել Հանձնաժողովի դիրքը միջազգային հարթակում և առաջիկայում դառնալ ICPEN-ի լիիրավ անդամ։

Ամբողջական զեկույցը հասանելի է անգլերենով՝ հետևյալ հղմամբ․ 🔗 https://competition.am/wp-content/uploads/2025/07/Intelligence-Survey-Report-2024-25-Final.pdf

 

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը