«Վարկով ջերմոցներ ենք ստեղծել, հիմա չգիտենք՝ ինչ է գալու մեր գլխին»․ ծաղկավաճառներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հուլիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի շարք գյուղերում։ Ծիածան գյուղում բնակիչները հավաքվել են կենտրոնական փողոցում՝ պահանջելով հստակ պատասխաններ Էկոնոմիկայի նախարարից՝ ծաղիկների արտահանման արգելքի հարցով։
Գյուղացիները նշում են, որ տարիներ շարունակ զբաղվել են ծաղկաբուծությամբ ու հաջողությամբ արտահանել են Ռուսաստան և այլ երկրներ, սակայն հունիսի 28-ից անհասկանալի խոչընդոտների պատճառով չեն կարողանում արտահանել ապրանքը։ Արդյունքում՝ հսկայական քանակությամբ ծաղիկներ արդեն ոչնչացվել են, իսկ մնացածը փչանալու վտանգի տակ են։
Նրանք նշում են, որ նախարարությունից միայն խոստումներ են ստացել, սակայն լուծում դեռ չկա։ «Այս խնդիրը միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կարող լուծել՝ իր ռուս գործընկերոջ հետ քննարկման միջոցով։ Եթե ոչ՝ կդիմենք կտրուկ միջոցների՝ ճանապարհներ փակելու ողջ Հանրապետությունում։ Սա մեր գոյության հարցն է», – ասում են նրանք։
Նման իրավիճակ է նաև հարակից Մրգաստան գյուղում, որտեղ հսկայական ջերմոցներում մարդիկ կորցնում են տարիների աշխատանքը։
Մանրամասն՝ սկզմնաղբյոիր կայքում