Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Էլեկտրոնային ծառայությունների մեկ միասնական հարթակ՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու նպատակով (տեսանյութ)

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի Էլեկտրոնային ծառայությունների հարթակը:

Քաղաքացիները, մուտք գործելով տվյալ հարթակ, հնարավորություն ունեն տեսնելու իրենց պատկանող գույքային բոլոր միավորները, տրանսպորտային միջոցները, աղբահանության վերաբերյալ առկա պարտավորություններն ու վճարումները:

Հարթակն էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների:

Առաջնային տարբերակը հասանելի է yes.yerevan.am հղումով: