A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի և Իսահակյան փողոցներում
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն