A
A
ԲԴԽ որոշմամբ դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին՝ էթիկայի կանոնները խախտելու հիմքով։
Դատավորների էթիկայի հանձնաժողովը արձանագրել է, որ Մելքոնյանը մեղադրյալին չի պարզաբանել նրա լռելու իրավունքը և այլ կարևոր իրավական նրբերանգներ։ Վերջինս նաև դատաքննչական գործողություններ է իրականացրել առանց բավարար իրավական հիմքերի։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը նույն դատավորն է, ով որոշում էր կայացրել Բագրատ և Միքայել Սրբազաններին կալանավորելու վերաբերյալ։