Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքում`
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18- 20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ի ցերեկը, 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.4°C (1986թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։