Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-07-06_12-49-45
A A
Պաշտոնական

Երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ

Օգնության են հասել փրկարարները

 

Հուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխել հինգ քաղաքացու։