
ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար.
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում և արագացնում Գյումրիի իր ռազմաբազայի համալրումը Հայաստանի տարածքում՝ նշելով, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին։
Ուկրաինական հետախուզությունից հայտնել են, որ նպատակը Հարավային Կովկասի երկրների վրա ռազմաքաղաքական ճնշման ուժեղացումն է:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները։ «Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,-ասված է մեկնաբանության մեջ։