
A
A
ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքում իրականացվել են համակարգային բարեփոխումներ
Աջակցիր «Ա1+»-ինՊՎԾ կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքները պետական կառավարման համակարգի մի շարք մարմիններում հանգեցրել են ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդյունավետության բարձրացման
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողությունների արդյունքում՝ նախորդ 3 տարիների ընթացքում, Վարչապետին են ներկայացվել շուրջ ութ տասնյակ նախաձեռնությունների առաջարկներ՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Վարչապետի կողմից տրված հանձնարարականների հիման վրա՝ պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների կողմից նախաձեռնվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք հանգեցրել են տարբեր ոլորտներում ինստիտուցիոնալ բարեփոխումների և պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պետական մարմիններում իրականացված վերահսկողության միջոցով վեր են հանվում այնպիսի համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտություն է առաջանում գործող իրավակարգավորումներում իրականացնել լավարկումներ կամ սահմանել նոր իրավական կարգավորումներ՝ տվյալ մարմիններում առկա իրավական բացերը լրացնելու և ընթացակարգային խնդիրները լուծելու նպատակով:
ՊՎԾ կողմից նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթներից բխող նախաձեռնություններից առավել հատկանշանական են հետևյալ ոլորտներում կատարված փոփոխությունները.

Նման կարգավորումը նպաստել է ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաներից կատալիզատորները ապօրինաբար հանման և վաճառքի իրականացման արատավոր սովորույթի կանխմանը՝ այդպիսով նպաստելով թե՛ իրավական, և թե՛ բնապահպանական մի շարք խնդիրների լուծմանը:

Ներկայացված առաջարկների արդյունքում «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
Իրականացված փոփոխությունների շնորհիվ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաները հաշվարկվում են առավել ճշգրիտ և սահմանված իրավակարգավորումներին համապատասխան:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ Ծառայության առաջարկով կատարվել են փոփոխություններ և լրացումներ, համաձայն որոնց՝ զորակոչիկների գլխուղեղում հայտնաբերվող նորագոյացությունները (կիստաները), անկախ իրենց չափերից, խոչընդոտ չեն հանդիսանում զինվորական ծառայության զորակոչվելու համար, եթե դրանք չունեն կլինիկական դրսևորումներ և չեն հանգեցրել ախտաբանական փոփոխությունների:
Նշված փոփոխություններով պայմանավորված՝ որոշման 14-րդ հոդվածով, վերջին շրջանում ոչ պիտանի ճանաչված քաղաքացիների թիվը նախորդ շրջանի համեմատ էականորեն նվազել է:

Ծառայությունն այդ վերլուծությունները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությանն ու «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի օպերատորին:
ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում, պետական պատվերի շրջանակներում ծառայությունների կազմակերպման կարգեր մշակելու ուղղությամբ համապատասխան առաջարկներ են ներկայացվել Վարչապետին, ով տվյալ պետական լիազոր մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել օրենսդրական բացերը լրացնելու նպատակով:
Արդյունքում՝ Նախարարության կողմից ձևավորվել են առանձին աշխատանքային խմբեր՝ ներգրավելով փորձագետներ. 2023 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել են շուրջ 216 գործելակարգեր:

Արդյունքում առաջարկվել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և ներդնել նոր մեխանիզմներ:
Նշված որոշման մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Կատարված փոփոխությունների շնորհիվ սոցիալական բնագավառում կարգավորվել են մի շարք խնդիրներ:

Ելնելով վեր հանված ընթացակարգային բացերի հետևանքով արձանագրված խնդիրներից՝ Ծառայության կողմից Նախարարությանն է առաջարկվել՝ մշակել և ծրագրում ներդնել մոնիթորինգի նոր մեխանիզմներ:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության տարածքում թունաքիմիկատների (պեստիցիդների և ագրոքիմիկատների) ներմուծման, գրանցման և վաճառքի գործընթացներում վեր հանված մի շարք խնդիրներ հարթելու և հետագայում դրանք բացառելու նպատակով ՊՎԾ կողմից առաջարկություն է ներկայացվել փոփոխություններ կատարել ՀՀ-ում գրանցում ստացած թունաքիմիկատների անվանացանկի բովանդակություններում և վերանայել դրանց կիրարկման ժամկետները:
Համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ ոլորտում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներ ստացել են իրենց լուծումները:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ