
A
A
Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։