Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մնացել էր ընդամենը 90 օր մինչև սնանկացում․ ընկերությունն ուներ 80 միլիոն դոլարի ֆինանսական ճեղքվածք (տեսանյութ)

«Եթե դուք տեսնում եք վթար, երբ շատ մեծ քանակի տարածք է հոսանքազրկվել, ասենք Երեւանի երեք թաղամաս, դա չի կարող լինել ՀԷՑ-ի պատասխանատվության տակ, որովհետեւ ՀԷՑ-ի ենթակայանները սնուցում են փոքր թաղերը։ Մեծ վթարները՝ ԲԷՑ-երի պատասխանատվության տիրույթում են․ այդպես եղավ մի քանի օր առաջ, նաեւ մայիս ամսին։ Գիտեմ, որ շատ դժվար է տարբերել, բայց եթե ամբողջ շրջանում հոսանքազրկման խնդիր կա, ուրեմն, ԲԷՑ-ն է, եթե հոսանքազրկումը մի քանի շենքում է, ուրեմն՝ ՀԷՑ-ում է խնդիրը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀԷՑ սեփականատեր, մոտ երեք շաբաթ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։