Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (43)
A A
Պաշտոնական

Փրկարարները վերապատրաստվել են բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման հարցում

Փրկարարական ծառայողները վերապատրաստվել են «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դասընթացի շրջանակներում

 

Հունիսի 23-25-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի և Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններից մի շարք փրկարարական ծառայողներ մասնակցել են Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կողմից կազմակերպած «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վերապատրաստման դասընթացին:

Դասընթացն ուղղված էր բարձրությունների վրա կատարվող աշխատանքների առանձնահատկություններին և անվտանգության հիմնական պահանջներին: Նպատակն էր զարգացնել փրկարարների հմտությունները և պատրաստվածության մակարդակը՝ բարձրությունների վրա իրականացվող փրկարարական աշխատանքներն արդյունավետ, անվտանգ և կազմակերպված ձևով իրականացնելու համար, ինչպես նաև խթանել թիմային աշխատանքը և փոխգործակցությունը։

Վերապատրաստման շրջանակներում փրկարարներն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների ընթացքում ուսումնասիրել են բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքը և միջոցները, պարանային հանգույցները, տեսակները և նշանակությունները: Ուշադրություն է դարձվել բարձրությունների վրա ալպինիստական գույքի և միջոցների կիրառման ցուցումներին:

Գործնական պարապմունքների ընթացքում փրկարարները բարձրությունների վրա իրականացրել են ալպինիստական գույքով և միջոցներով վերելք, վայրէջք՝ ապահովելով ինչպես խմբային, այնպես էլ անհատական անվտանգությունը, ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ բարձրություններից ալպինիստական գույքի և միջոցների օգնությամբ տուժածների տեղափոխումը ճիշտ, գրագետ և անվտանգ իրականացնելու համար:

Նմանատիպ վերապատրաստումները կարևոր դեր են խաղում փրկարարների մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցում՝ զգալիորեն բարելավելով նրանց կարողությունները՝ բարձրությունների վրա արդյունավետ ու անվտանգ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։