Բացել լրահոսը Փակել լրահոսը
4cc58ec68559c65a4bdeb2e98f662c3cff45603c0a3cbed04f8f9fbb22543178
A A
Մշակույթ

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։

Ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնատիպությունը ֆրանսիական արվեստի նրբերանգների համադրությամբ։ Ցուցադրությունն ունեցել է ինչպես ստատիկ, այնպես էլ ոչ ստատիկ ձևաչափ՝ ներգրավելով հանդիսատեսին նորարարական լուծումներով:

Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են հագուստի գործեր, որոնք արտացոլում են ֆրանսիական մշակութային առանձնահատկությունները և ժամանակակից հայկական ոճաբանությունը։

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը խորհրդանշում է Շառլ Ազնավուրի արվեստի հնչյունային ու մշակութային ռիթմերը՝ որպես ոգեշնչման աղբյուր՝ միաժամանակ ընդգծելով ֆրանսիական մշակույթի ազդեցությունն ու ներդրումը համաշխարհային նորաձևության և արվեստի զարգացման մեջ։

Ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում, Հայաստանում և Վրաստանում:

Նշենք, որ այս ծրագիրն ուղղված է նորարարական լուծումների խթանմանը նորաձևության ոլորտում, հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը և տարածմանը, ինչպես նաև ստեղծագործական գործունեությամբ զբաղվող ինքնազբաղ արվեստագետների աջակցությանը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ