Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ 2
A A
Պաշտոնական

ՌԴ ԱԳՆ-ն հետևում է Հայաստանում Էջմիածնում ստեղծված իրավիճակին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված մեկնաբանությամբ նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ կապված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին», – ասված է մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ը շեշտել է, որ անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունություն, ապահովվի օրինականություն և ընթանա կայուն զարգացում։ Այդ նպատակով կարևորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, հավատացյալների զգացմունքների հարգանքը և կրոնական ազատությունների սկզբունքների գործնական իրագործումը։