Բացել լրահոսը Փակել լրահոսը
զորահավաք
A A
Պաշտոնական

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: