Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` «Էրեբունի պլազա»-ին հարակից ճանապարհահատվածում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն