
A
A
ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը․ Սաղաթելյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը»։
ՀՅԴ-ից էլ յակտնում են․
Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկությունների ընթացքի և նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին