Էրեբունու «Տաշիր Պիցցա»-ի 2 աղցանների արտադրության կասեցումը վերացվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․
ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

«ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։