A
A
Իրանի միջուկային օբյեկտներն ահռելի վնաս են կրել․ Թրամփ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն ահռելի վնաս են կրել ամերիկյան հարձակման հետևանքով։
Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին ահռելի վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները: «Ավերում» բառը ճշգրիտ տերմինն է…. Ամենամեծ վնասը տեղի է ունեցել գետնի մակարդակից շատ ցածր», - գրել է Թրամփը։
The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները հայտարարել են, որ աշխատում են վնասի չափը գնահատելու ուղղությամբ։