Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանի ներկայացուցչի սուր ելույթը ՄԱԿ-ում՝ Իրանի դեմ հարձակումների վերաբերյալ (տեսանյութ)

ԱՄՆ-ն բացել է «Պանդորայի արկղը». ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ-ում կոշտ է արձագանքում Իրանի շուրջ իրավիճակին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կոշտ հայտարարություն է արել՝ արձագանքելով ԱՄՆ-ի հարվածներին Իրանի միջուկային օբյեկտներին։

«Իր գործողություններով ԱՄՆ-ն բացել է Պանդորայի արկղը, և անհասկանալի է, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել», – հայտարարել է Նեբենզյան՝ հավելելով, որ Վաշինգտոնն անտեսում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլև խաղաղ բնակչության կյանքի ու առողջության նկատմամբ սպառնալիքները։

ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արդեն զգուշացրել է՝ հարվածները կարող են վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար, սակայն «ԱՄՆ-ն կարծես չմտահոգվի ճառագայթային հետևանքներով»։

Նեբենզյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր գերիշխանությունը պահպանելու համար պատրաստ է խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նա նաև դատապարտել է Վաշինգտոնի «անպատասխանատու, սադրիչ» գործողությունները և նշել, որ Ռուսաստանը առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ իրավիճակի խաղաղ կարգավորման համար։

«ԱՄՆ-ն կրկին կխոսի բանակցություններին վերադառնալու մասին, կարծես գիշերային հարվածներ ընդհանրապես չեն եղել։ Սա արվում է՝ Իրանին մեղավոր ներկայացնելու համար։ Իսկ որոշ երկրներ նույնիսկ համարձակություն չունեցան դատապարտելու ԱՄՆ-ի գործողությունները։ Մեզ համար տարօրինակ է մասնակցել այս աբսուրդի և ցինիզմի թատրոնին», – եզրափակել է Ռուսաստանի ներկայացուցիչը։