
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Իրանին հետագա քայլեր չձեռնարկել
Աջակցիր «Ա1+»-ինՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համատեղ հայտարարությամբ դիմել են Իրանին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել Մերձավոր Արևելքը,-փոխանցում է BBC-ն։
Նրանց հայտարարության մեջ ընդգծվում է, որ «մենք շարունակաբար նշել ենք, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք» և որ նրանք պաշտպանում են Իսրայելի անվտանգությունը։
«Մեր նպատակը շարունակում է մնալ՝ կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը», — նշված է հայտարարությունում։
Երեք երկրների ղեկավարները Իրանին կոչ են անում «մասնակցել բանակցությունների»՝ կնքելու այնպիսի համաձայնագիր, որը «կլուծի նրա միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները»։ «Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ նպատակի իրականացման գործում՝ համակարգելով բոլոր կողմերի հետ», — նշված է հաղորդագրության մեջ։